Բաժիններ՝

Իսրայելի ԱԳ նախարարը հայտնել է, որ Լիբանանի հետ միակ տարաձայնությունը «Հեզբոլլահ»-ն է

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը «լուրջ տարաձայնություններ» չունի Լիբանանի հետ։ Ոյս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Մենք որևէ լուրջ տարաձայնություն չունենք Լիբանանի հետ։ Կան մի քանի փոքր սահմանային վեճեր, որոնք կարող են լուծվել», – ասել է նա Երուսաղեմում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի համար Անկախության օրվա ընդունելության ժամանակ։

Նա շեշտել է, որ երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման խոչընդոտը մեկն է՝ «Հեզբոլլահ»-ը։

«Մենք պատմական որոշում կայացրինք՝ ավելի քան 40 տարի անց ուղիղ բանակցել Լիբանանի հետ», – հայտարարել է Սաարը։

«Ցավոք, Լիբանանը ձախողված պետություն է։ Պետություն, որը փաստացի գտնվում է Իրանի օկուպացիայի տակ՝ «Հեզբոլլահ»-ի միջոցով։ Սակայն սա նաև հանգեցնում է մի եզրակացության. «Հեզբոլլահ»-ն Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է», – նշել է նա՝ հավելելով, որ ինչպես շարժումը սպառնում է Իսրայելի անվտանգությանը, այնպես էլ վնասում է Լիբանանի ինքնիշխանությանը և սպառնում նրա ապագային։

Լիբանանի և Իսրայելի միջև ապրիլի 23-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Սաարը կոչ է արել Լիբանանի կառավարությանը «համատեղ աշխատել այն ահաբեկչական պետության դեմ, որը «Հեզբոլլահ»-ը կառուցել է Լիբանանի տարածքում»։

«Այս համագործակցությունը ձեզ ավելի շատ է պետք, քան մեզ։ Այն պահանջում է բարոյական հստակություն և ռիսկի դիմելու քաջություն։ Սակայն ձեզ և մեզ համար խաղաղ ապագա ապահովելու իրական այլընտրանք չկա։ Եվ ձեզ համար՝ Լիբանանի համար կա ինքնիշխանության, անկախության և իրանական օկուպացիայից ազատության ապագա», – ասել է նա։

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 14-ին Վաշինգտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930