Բաժիններ՝

«Apple-ի ղեկավարը զանգահարել էր հետույքս համբուրելու համար»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում ծավալուն գրառում է հրապարակել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի հետ իր հարաբերությունների մասին՝ նրան անվանելով «անհավանական մարդ»՝ «գրեթե անգերազանցելի կարիերայով»։

Թրամփի խոսքով՝ իրենց հարաբերությունները սկսվել են նախագահության առաջին ժամկետում, երբ Քուկը զանգահարել է իրեն՝ «բավականին լուրջ խնդրով»։ «Ես ինքս ինձ ասացի. ուաու, Թիմ Էփլն է զանգում, սա ինչ-որ կարևոր բան է նշանակում։ Ես շատ տպավորված էի ինքս ինձնով, որ Apple-ի ղեկավարը զանգել է՝ հետույքս համբուրելու համար»,- գրել է նախագահը։ Ըստ նրա՝ ինքը լուծել է խնդիրը «արագ և արդյունավետ» ձևով՝ առանց թանկարժեք խորհրդատուների։

«Նախագահության հինգ տարիների» ընթացքում Թրամփը երեք-չորս «մեծ լավություն» է արել Քուկին, սակայն դա միշտ չէ այդպես եղել, «քանի որ երբեմն նրա հարցումները չափազանց ագրեսիվ են եղել»։ Ի վերջո, Թրամփն այն եզրակացությանն է եկել, որ Քուկը «զարմանալի մենեջեր և առաջնորդ է», իսկ Apple-ը նրա օրոք հասել է շատ ավելիին, քան կհասներ Սթիվ Ջոբսի ղեկավարության օրոք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Apple ընկերությունը հայտարարել էր, որ Թիմ Քուկը կդառնա Apple-ի տնօրենների խորհրդի գործադիր նախագահ, իսկ սարքավորումների մշակման գծով ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կդառնա Apple-ի հաջորդ գլխավոր տնօրենը։ Այս փոփոխությունը միաձայն հավանության է արժանացել տնօրենների խորհրդի կողմից և մանրակրկիտ երկարաժամկետ պլանավորման արդյունք է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930