Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու ծրագիր այս պահին չունի. ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ապրիլի 20-ին հայտարարել է, որ Թեհրանն այս պահի դրությամբ չի ծրագրում մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլին։

«Մինչ այս պահը, քանի դեռ ես այստեղ եմ, մենք բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու ծրագիր չունենք, և այս առումով որևէ որոշում չի կայացվել», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բաղային։

Նա մեղադրել է Միացյալ Նահանգներին բանակցային գործընթացում դիրքորոշումը պարբերաբար փոխելու մեջ, ինչը խանգարում է գործընթացում առաջընթացին։ Բաղային նշել է, որ ի տարբերություն հակառակ կողմի՝ Իրանն «ամուր կանգնած է իր արդար դիրքերում»։ Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ իրենք ի սկզբանե նախանշել են իրենց համար անընդունելի կետերը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչում իր ազգային շահերի պաշտպանության վերաբերյալ որևէ վերջնագիր։ Ազգային շահերի պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և Միացյալ Նահանգների կամ սիոնիստական ​​ռեժիմի կողմից որևէ նոր արկածախնդրության դեպքում զինված ուժերը կտան հզոր պատասխան», – ասել է Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին ԱՄՆ պատվիրակությունը կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Նա նաև հավելել էր, որ ԱՄՆ-ն կոչնչացնի իրանական բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի հետ գործարքի։

Պակիստանի իշխանությունները երկրում ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի անցկացման աշխատանքներ են իրականացնում։ Խստացված է անվտանգությունը մայրաքաղաք Իսլամաբադում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930