Բաժիններ՝

Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան

Թուրքիան պատրաստ է, ինչպես նախկինում, կազմակերպել բանակցություններ ուկրաինական հակամարտության կարգավորման համար՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ բարձրագույն մակարդակով։ Հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ ամառ մենք երեք անգամ կողմերին հավաքել ենք Ստամբուլում և պատրաստ ենք դա անել կրկին՝ լինի դա տեխնիկական մակարդակով, թե առաջնորդների մակարդակով։ Կողմերը հանդիպում են նաև այլ մայրաքաղաքներում։ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը հանկարծակի ստիպեց աշխարհին մոռանալ ավելի հրատապ խնդիրների մասին։ Համաշխարհային հանրության հետաքրքրությունը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների նկատմամբ կտրուկ նվազել է»,- ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակման մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը խաղաղության հասնելու համար։

«Ինչպես ուկրաինական, այնպես էլ պաղեստինյան հարցերը շատ կարևոր են։ Մենք պետք է շարունակենք ուշադրություն դարձնել դրանց։ Մենք դրա համար հնարավորություններ ունենք»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930