Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը ԵԱ-ի համար երիտասարդներին փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն առաջիկա Եվրոպայի առաջնությանը հավաքականը ներկայացնում է երիտասարդացված կազմով:

«Եվրոպայի առաջնությունից առաջ մենք անցել ենք նախապատրաստական փուլեր` հավաքներ ու միջազգային մրցաշարեր, որոնք անցնել են շատ նորմալ: Նորմալ վիճակում ենք մոտենում մրցաշարին` Եվրոպայի առաջնությանը: Հիմա արդեն մրցաշարի ժամանակ կտեսնենք, թե ով, ինչպես իր գիտելիքները կարող է դրսևորել մրցագորգում: Երիտասարդներին փորձի հնարավորություն ենք տալիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:

Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի միայն առաջիկա Եվրոպայի առաջնությունը, քանի որ նոր է վիրահատությունից վերականգնվում:

Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Մանվել Խաչատրյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Գասպար Տերտերյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ) և Ալբերտ Վարդանյան (130 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930