ՄԱԿ-ի զարգացման ծրագրում գնահատել են հակամարտության հետևանքով արաբական երկրների կրած վնասը
Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները կարող են արաբական երկրներին ՀՆԱ-ի 120-ից 194 միլիարդ դոլարի չափով վնաս հասցնել: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վերլուծության արդյունքները։
Ընդհանուր կորուստները «կարող են հանգեցնել տարածաշրջանում գործազրկության մակարդակի աճի մինչև չորս տոկոսային կետով, շուրջ 3,6 միլիոն աշխատատեղի կորստի և մինչև չորս միլիոն մարդու աղքատացման»։
Զեկույցի հեղինակները պնդում են, որ մերձավորարևելյան երկրներին հասցված վնասը կարող է զգալի լինել, նույնիսկ եթե հակամարտությունը համեմատաբար շուտ ավարտվի։
Դրա հետ մեկտեղ առավել շատ կարող են տուժել այն երկրները, որոնք մտնում են Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ, և Լևանտի տարածաշրջանի երկրները (Իսրայել, Սիրիա, Լիբանան, Հորդանան)։ Ընդ որում, այս տարածաշրջաններից յուրաքանչյուրը կարող է զրկվել իր ՀՆԱ-ի ավելի քան 5,2%-ից։




