Բաժիններ՝

Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

Դուբայի իշխանությունները հայտարարել են, որ իրանական անօդաչուի գրոհից հետո քուվեյթական նավթատարի վրա հրդեհ է բռնկվել, որը մարվել է։

Դուբայի էմիրության մամուլի գրասենյակը X սոցիալական հարթակի իր էջում հաղորդել է, որ արտակարգ արձագանքման խմբերը «հաջողությամբ մարել են քուվեյթական Al Salmi նավթային լցանավի հրդեհը»։

«Համապատասխան թիմերը շարունակում են գնահատել իրավիճակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», – նշել են մամուլի գրասենյակում։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, և անձնակազմի բոլոր 24 անդամներն անվտանգ են։

Ավելի վաղ Քուվեյթի պետական ​​լրատվական KUNA գործակալությունը հաղորդել էր, որ Դուբայի նավահանգստում գտնվող լցանավը գրոհի է ենթարկվել իրանական անօդաչուի կողմից, ինչի հետևանքով վնասվել է նավի կորպուսը, և նավի վրա հրդեհ է բռնկվել։

Հաղորդվել է, որ հարձակման պահին լցանավը լիովին բեռնված է եղել։ Միջադեպը կարող էր հանգեցնել նավթի արտահոսքի։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել էր, որ անհայտ արկ է ընկել Դուբայից 31 ծովային մղոն դեպի հյուսիս-արևմուտք գտնվող լցանավի վրա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031