Բաժիններ՝

Թրամփն ակնկալում է Լուկաշենկոյի մասնակցությունը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քաղբանտարկյալներին ներում շնորհելու համար և հայտարարել, որ անհամբեր սպասում է նրա մասնակցությանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Անցյալ շաբաթ Բելառուսի հարցերով իմ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը մեծարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հասավ ևս 250 քաղբանտարկյալի ազատ արձակման։ Այսպիսով, բանտարկյալների ընդհանուր թիվը, որոնք մեծահոգաբար ազատ են արձակվել նախագահ Լուկաշենկոյի կողմից, անցյալ տարվա մայիսից ի վեր զգալիորեն գերազանցել է 500-ը», – գրել է ԱՄՆ նախագահը։

Նա երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին՝ հավելելով. «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում»։

Ինչպես մարտի 19-ին հաղորդել է ԲելՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, Լուկաշենկոն ներում է շնորհել 250 դատապարտյալի՝ հիմնվելով մարդասիրության սկզբունքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031