Բաժիններ՝

Լավրովը հերքել է Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին տեղեկությունները

Ռուսաստանը ռազմական արտադրանք է մատակարարել Իրանին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, սակայն հետախուզական տվյալներ չի տրամադրում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը France Télévisions-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան «չի կարող համաձայնել» հետախուզական տվյալներով Թեհրանին օգնելու մեղադրանքների հետ։

«Դուք հիշատակեցիք ամերիկյան ռազմաբազաների գտնվելու վայրի վերաբերյալ հետախուզական տվյալները։ Բոլորը գիտեն տարածաշրջանում դրանց կոորդինատները։ Սա գաղտնի չէ ։ Սա բաց տեղեկատվություն է։ Ես չեմ զարմանում, որ Իրանը հարձակվում է դրանց վրա», – հավելել է նախարարը։

Լավրովն ասել է, որ ռազմական գործի վերաբերյալ թեկուզ մակերեսային գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ն օգտագործում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն Իրանի մասին հետախուզական և արբանյակային տվյալներ հավաքելու և փոխանցելու համար։

«Այն, որ այս բազաներն այժմ ենթարկվում են պարբերական հարձակումների, հետևանք է արկածախնդրության, որը սկսվել է առանց որևէ պատճառի։ Իզուր չէ, որ ամերիկացիներն այս բազաներից տարհանել են իրենց զինծառայողների մեծ մասին: Սա նաև ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է լինելու: Այս ագրեսիան սկսելով՝ նրանք դավաճանեցին և հիասթափեցրին իրենց արաբ դաշնակիցներին», – նշել է Լավրովը:

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ անձամբ է ռուսական կողմին խնդրել Իրանին հետախուզական տվյալներ չփոխանցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031