Իրանի առաջնորդների սպանությունները անհետևանք չեն մնա. Պեսկով
Ողջախոհ մարդը չի ստանձնի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կամխաըեսելու գործը «Вести» հաղորդմանն է հայտարարել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, ներկա իրավիճակը դրական փոփոխություններ ցույց չի տալիս, իսկ Իրանի առաջնորդների սպանությունները շատ խորը հետևանքներ կունենան, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները հանգեցնում են Իսլամական Հանրապետության ժողովրդի և նրա ղեկավարության համախմբմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Իրանը բավականին ակտիվորեն պաշտպանվում է իր տարածքին հասցվող հարվածներից, հավելել է նա։
«Տեսնում ենք, որ, դժբախտաբար, պատերազմն իր սահմաններն ընդլայնելու միտում ունի։ Գիտենք, որ այս արշավի, այս ագրեսիայի սկզբում խոսքը Թեհրանում վարչակարգը փոխելու ցանկության մասին էր։ Բայց հիմա մի բան պարզ է. յուրաքանչյուր նման գործողություն հանգեցնում է Իրանի ժողովրդի ավելի մեծ համախմբմանը իր ղեկավարության շուրջ»,— ասել է Դմիտրի Պեսկովը։



