Բաժիններ՝

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմաններ

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին տեսչական այց է կատարել Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան սահմաններ, հայտնում է Mehr-ը։

Դաշտային այցի ընթացքում նա գնահատել է ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և իրավիճակը սահմանամերձ ուղղություններում։

Ըստ նրա, ցամաքային զորքերի ստորաբաժանումները գտնվում են մարտական և բարոյահոգեբանական առավելագույն պատրաստվածության վիճակում և ընդունակ են օպերատիվորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի։

Հեյդարին ընդգծել է, որ սահմանախախտների ցանկացած գործողություն կարժանանա խիստ ու վճռական պատասխանի, իսկ հնարավոր ոտնձգություններին արձագանքը կլինի արագ և «ջախջախիչ»՝ անկախ սպառնալիքի մակարդակից։

Հայտարարությունները հնչել են տարածաշրջանում լարվածության աճի և Իրանի սահմանամերձ տարածքների անվտանգության նկատմամբ ուժեղացված ուշադրության ֆոնին։

Նշենք, որ արևմուտքում Իրանը սահմանակից է Իրաքին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031