Լսի՛ր, ա՛յ քաղաքական անձեռնահաս, երբ դու կրկին բանտում լինես, մենք քո երեխաներին լավ ենք վերաբերվելու. Մարինե Ֆարմանյան

Մարինե Ֆարմանյանը գրում է. «2 օր առաջ նշեցի, որ «կարմիր գծերը հատելու» չեմպիոնը տղամարդուն հարիր վարք չի դրսևորում, երբ ընդդիմադիրներին բանտարկելուց հետո, նստում է տեսախցիկի առջև և ծաղրում նրանց:

Այսօր նոր ռեկորդ ունենք. տուն-տեղ կորցրած, արցախցի մի երիտասարդ կնոջ վրա էր գոռգոռում, մատ թափ տալիս, որը համարձակվել էր ասել, որ Արցախը կորցրել են, բայց վերադառնալու են, սովորության համաձայն «շառ էր անում», որ իբր այդ կինն անհարգալից է եղել հայկական քարտեզի նկատմամբ:

Ու այս տեսարանը այդ կնոջ տղա երեխայի ներկայությամբ, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու:

– Լսի՛ր, ա՛յ քաղաքական անձեռնահաս, երբ դու կրկին բանտում լինես, մենք քո երեխաներին լավ ենք վերաբերվելու:

Իսկ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները չեն տեսել չէ՞ : Դե պարզ է, ինչու՞ պիտի տեսնեն…

Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031