Թուրքիան հայտնել է Կատարում ուղղաթիռի կործանման հետևանքով իր զինվորի և ևս երկու քաղաքացու զոհվելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կատարում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր յոթ անձինք, այդ թվում՝ թուրք զինվորը և թուրքական Aselsan պաշտպանական ընկերության անվտանգության ծառայության երկու աշխատակից, հայտնում է Al Jazeera-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վթարի հետևանքով զոհվել է Կատարի զինված ուժերի չորս զինծառայող։

Վթարի պատճառը կպարզվի Կատարի իշխանությունների անցկացրած հետաքննության արդյունքում։

Ավելի վաղ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031