Բաժիններ՝

Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել

Երուսաղեմում կիրակի օրը պայթյուններ են լսվել և օդային տագնապի ազդանշաններ են հնչել այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները զգուշացրել են Իրանի կողմից սպասվող հրթիռակոծության մասին, հայտնում է AFP-ն։

Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) մի քանի անգամ զգուշացրել է Իրանի տարածքից հրթիռների արձակման մասին։

Իսրայելի «Մագեն Դավիթ Ադոմ» շտապօգնության ծառայությունն առաջին նախազգուշացումից հետո հայտարարել է, որ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ անձնակազմը զննել է Իսրայելի կենտրոնական հատվածում «բախման վայրերը», իսկ տեղական լրատվամիջոցները ցուցադրել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող Հոլոն քաղաքում թեթև վնասված ճանապարհի կադրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031