Թեհրանի արևմտյան և արևելյան հատվածներում հզոր պայթյուններ են տեղի ունեցել

Իրանցի բլոգեր Վահիդ Օնլայնը հայտնել է, որ զգացել է «չափազանց սարսափելի պայթյուններ» Իրանի մայրաքաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում, հաղորդում է Al Jazeera-ն։

Մեկ էլ բլոգեր նույնպես հայտնել է առնվազն երեք «հզոր պայթյունների» մասին Դամավանդի մերձակայքում։

Այս տեղեկությունները հայտնվել են այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է Թեհրանում իրանական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին, ինչպես նաև այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, եթե երկիրը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը։

Associated Press գործակալության տվյալներով՝ Իրանի ամենամեծ էլեկտրակայաններն են՝ Թեհրանի մոտ գտնվող Դամավանդի էլեկտրակայանը (հզորությունը՝ 2868 մեգավատ), Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանի էլեկտրակայանը (1910 ՄՎտ) և Խուզեստան նահանգում գտնվող Ռամինի ջերմային էլեկտրակայանը (1890 ՄՎտ)։

Երկրի միակ ատոմային էլեկտրակայանը՝ Բուշեհրում, որը գտնվում է Իրանի հարավային ափին, արտադրում է մոտ 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031