ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավահանգստում արկը հարվածել է լցանավին
Անհայտ արկը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի շրջանից 23 ծովային մղոն արևելք գտնվող լցանավին՝ պատճառելով աննշան վնաս։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների (UKMTO) գրասենյակը։
Անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկություն չի ստացվել։
Ավելի վաղ Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ Բանիաս տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ հրթիռի որսանալուց հետո հրթիռի բեկորներից Պակիստանի քաղաքացի է զոհվել։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։



