Խամենեին կարող է նոր ուղերձով հանդես գալ
Իրանի նորանշանակ գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին լավ է և կարող է շուտով ուղերձով հանդես գալ։ Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Էսմայիլ Բաղային։
«Կարող եմ ասել, որ նա լավ է», – NDTV-ին ասել է Բաղային։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ Խամենեիի առաջին ուղերձն արդեն լսվել է և հույս է հայտնել, որ շուտով հանրությանը կուղարկվի նոր ուղերձ։
Մարտի 12-ին Իրանի նոր գերագույն առաջնորդը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ուղերձն է հղել ազգին։ Ուղերձի տեքստը կարդացվել է կանացի ձայնով և հեռարձակվել հեռուստատեսությամբ։ Իր ելույթում նոր այաթոլլան խոստացել է չհրաժարվել նահատակների արյան վրեժխնդրությունից՝ ընդգծելով, որ խոսքը միայն նախորդ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին չէ։



