Այսօր Հայաստանը չունի որևէ ռազմավարական դաշնակից. Ավետիք Չալաբյան

Այսօր Հայաստանը չունի որևէ ռազմավարական դաշնակից. գործող իշխանությունը վերջին 8 տարիների ընթացքում, անընդհատ հակադրվելով եղած դաշնակցին, նոր դաշնակցային հարաբերություններ չի ձևավորել։ Այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ ֆորմալ առումով Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, բայց անդամակցությունը սառեցված է։

«Շատ կարևոր է գիտակցել, որ Հայաստանն ապրում է` չլինելով որևէ ռազմավարական սխեմայի մեջ։ Մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ 1997 թվականին կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիր, որը փաստացի չի գործում կամ գործում է կիսատ, ուրիշ որևէ պետության հետ մենք այդ կարգի պայմանագիր չունենք»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս