«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում

«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։

Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության, դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։

Հակակոռուպցիոն դատարանը, հիշեցնեմ, այսօր քննում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Իսկ երեկվանից Սամվել Կարապետյանի աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:

Տեսանյութեր

Լրահոս