Իրաքի արմատականները պնդում են, որ մեկ օրում 31 հարձակում են գործել ամերիկյան օբյեկտների վրա
Իրաքի տարածքում գործող շիաների ռազմականացված խմբավորումները պնդում են, որ անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 30 հարձակում են իրականացրել ամերիկյան օբյեկտների և ռազմաբազաների վրա ինչպես Իրաքի տարածքում, այնպես էլ այլ երկրներում:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է «Իրաքի իսլամական դիմադրություն» դաշինքի հայտարարության մեջ, որը միավորում է մի շարք արմատական խմբավորումներ:
«Անցած օրվա ընթացքում մեր կողմնակիցներն իրականացրել են 31 ռազմական գործողություն մարտական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործմամբ հակառակորդի օբյեկտների և բազաների դեմ Իրաքում և տարածաշրջանում», – նշված է հայտարարության մեջ:



