Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին
Պակիստանի զինված ուժերը հերթական մի շարք ավիահարվածներն են հասցրել Աֆղանստանի տարածքին: Այս մասին հաղորդել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդին:
Նրա խոսքով՝ հարձակումների են ենթարկվել օբյեկտներ Քաբուլում, ինչպես նաև Ղանդահարի, Պակտիայի և Պակտիկայի նահանգներում: Ռմբակոծությունները հանգեցրել են զոհերի խաղաղ բնակչության շրջանում, հավելել է Մուջահիդը՝ առանց հստակ թիվ նշելու։
Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքում է այս մեղադրանքները։



