Բաժիններ՝

ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ ՌԴ-ն Իրանին օգնություն է ցուցաբերում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Վաշինգտոնն ապացույցներ չունի, որ Ռուսաստանն Իրանին օգնություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտության ընթացքում։

Այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Ոչ մի ապացույց չկա, որոնց մասին մենք կարողանայինք հրապարակայնորեն հայտարարել, որ Ռուսաստանը մասնակցում է Իրանի (գործողություններին)։ Բացի այդ, Սթիվեն Ուիթքոֆն ասել է, որ Ռուսաստանն իրեն հայտնել է, որ դա չի անում», – ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատում բանագնաց Սթիվ Ուիթքոֆը CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն իրենց հայտնել է, որ Իրանին հետախուզական տվյալներ չի տրամադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս