37-ամյա տղամարդը կալանավորվել է
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները մարտի 10-ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել առանց հաշվառման հասցեի 37-ամյա մի տղամարդու։
Նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։



