Թեհրանում հանրային տրանսպորտն անվճար կգործի

Թեհրանի նահանգապետը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Իրանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտն անվճար է աշխատելու։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը նպատակ ունի «աջակցելու հանրությանն ու կառավարելու վառելիքի սպառումը»։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Տեսանյութեր

Լրահոս