Բահրեյնը հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր շուրջ 300 դրոն և հրթիռ որսալու մասին
Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ տարածաշրջանում փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ընթացքում երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանի կողմից արձակված 112 հրթիռ և 186 անօդաչու թռչող սարք։ Ակս մասին Բահրեյնի պաշտպանության ուժերը գրառում են կատարել X-ի էջում։
Նրանք ընդգծել են, որ Բահրեյնի պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են դիմակայել Իրանի կողմից իրականացվող հարձակումների հաջորդական ալիքներին։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։



