Բաժիններ՝

Պետքարտուղարությունն ԱՄՆ դիվանագետների մի մասին հրաման է տվել է հեռանալ Սաուդյան Արաբիայից

ԱՄՆ պետքարտուղարությունը Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների և այլ պետական ​​ծառայողների մի մասին հրաման է տվել հեռանալ թագավորությունից։ Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության  կողմից տարածված ծանուցման մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունների պատճառով «Պետքարտուղարությունն ԱՄՆ պետական ծառայողներին, որոնք կատարում են ոչ արտակարգ խնդիրներ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին հրաման է տվել հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ անվտանգության սպառնալիքների պատճառով»։

ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել վերանայել Սաուդյան Արաբիա այցելելու հնարավոր ծրագրերն՝ Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառման սպառնալիքի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս