Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
Եկատերինբուրգի Կիրովյան շրջանային դատարանը ադրբեջանական համայնքի յոթ ներկայացուցիչների դատապարտել է 10-ից 22 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Դատավճիռը կայացվել է 2001-2011 թվականներին իրականացված սպանությունների գործով, հայտնում է «Մեդիազոնա»-ն։
Համայնքի նախկին ղեկավար Շահին Շըխլինսկին դատապարտվել է 22 տարվա բանտարկության։ Նույն գործով Բաքիր Սաֆարովը ստացել է 10 տարի, Մազահիր Սաֆարովը՝ 13, Շուջայադին Ռաջաբովն ու Քամալ Սաֆարովը՝ 14-ական, Այազ Սաֆարովը՝ 20, իսկ Աքիֆ Սաֆարովը՝ 21 տարի։
Մեղադրյալների մեծ մասին մեղսագրվում էր տեղի գործարարների նկատմամբ իրականացված սպանություններ և սպանության փորձեր։ Ըստ քննության վարկածի՝ հանցագործությունների դրդապատճառը եղել է բիզնես ոլորտների վերաբաժանումն ու համայնքում առաջնորդության համար մղվող պայքարը։




