Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։
Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ընդգծելով, որ առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա «Ռուբին»-ի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
Ամբողջական ցանկը՝ ստորև․
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան․ «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան․ «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան․ «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան․ ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան․ «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան․ «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս․ «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան․ «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան․ «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան․ «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում կմրցի Բելառուսի հետ։



