Բաժիններ՝

ԱԷՄԳ-ն հաստատել է, որ հարվածներից վնասվել են Իրանի Նաթանզի ստորգետնյա գործարանի որոշ կառույցներ

Ավիահարվածի հետևանքով վնասվել են այն շենքերը, որոնց միջոցով մուտք է ապահովվում Իրանի Նաթանզի միջուկային նյութերի հարստացման ստորգետնյա ձեռնարկություն։ Այս մասին հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):

«Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է հաստատել, որ վերջերս վնասվել են Իրանի Նաթանզի վառելիքի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքի կառույցները», – ասվում է X-ում ԱԷՄԳ հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հավելում է, որ 2025 թվականի հունիսի հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի հարվածներից տուժած գործարանը նոր հարվածներից լրացուցիչ վնասներ չի ստացել, ռադիոլոգիական հետևանքներ չեն սպասվում։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031