Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը հասել է երեք տարվա առավելագույն մակարդակի

Եվրոպայում գազի բորսայական գինը 2023 թ. հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 700 դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար։ Այդ մասին վկայում են «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշվարկները, որոնք արվել են Լոնդոնի ICE բորսայի տվյալների հիման վրա:

Ըստ TTF ինդեքսի (Եվրոպայում խոշորագույն վիրտուալ առևտրային կենտրոն)՝ ապրիլյան (մոտակա) ֆյուչերսները սակարկությունների սկզբում՝ Երևանի ժամանակով 11:00-ին, կազմել են 586,7 դոլար (+ 8,8%)։ Իսկ Երևանի ժամանակով 11:52-ի դրությամբ դրանց արժեքը կազմել է 710,8 դոլար (+31,8%)։ Գնանշումների դինամիկան ներկայացված է ըստ նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի՝ 539,2 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։

Գազի գինը գերազանցել է 700 դոլարի նշագիծը 2023 թ. հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ։

Կատարի QatarEnergy պետական ​​​​ընկերությունը մարտի 2-ին հայտարարել է, որ դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը բոլոր ձեռնարկություններում՝ դրանց վրա անօդաչու թռչող սարքերի գրոհների պատճառով։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031