Իրանի կողմից հրթիռային գրոհի պատճառով Իսրայելի կենտրոնական շրջաններում տագնապի շչակներ են հնչում
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ֆիքսել է Իրանից իսրայելական տարածքի ուղղությամբ հրթիռների հերթական արձակումը: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ըստ հրապարակման՝ մոտավորապես 10-ժամյա անդորրից հետո ԻՊԲ-ն ֆիքսել է Իրանից բալիստիկ հրթիռների նոր արձակում, երկրի կենտրոնական շրջաններում հնչում են օդային տագնապի շչակները։ ԻՊԲ-ում նշել են, որ աշխատում են հրթիռների կալանման ուղղությամբ։
ԻՊԲ-ն ն աև հայտնել է, որ Էյլաթ հարավային քաղաքում անօդաչու թռչող սարքի ներթափանցման մասին տագնապի ազդանշանները կեղծ են եղել։



