Բաժիններ՝

Կատարը հայտարարել է, որ Իրանն ավելի քան 100 հրթիռ է արձակել դեպի իր տարածք

Կատարի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված հակամարտության սկզբից ի վեր Իրանը Կատարի ուղղությամբ արձակել է 3 թևավոր և 101 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ։ Այս մասին հաղորդում է Կատարի լրատվական գործակալությունը (QNA):

«Նախարարությունը հաստատել է երկու Սու-24 կործանիչի, երեք թևավոր հրթիռի, 101 բալիստիկ հրթիռից 98-ի և 39 անօդաչու թռչող սարքից 24-ի հաջող կալանումը», – նշվում է հրապարակման մեջ։

Նախարարությունը շեշտել է, որ Կատարի զինված ուժերն ունեն լիարժեք կարողություններ և ռեսուրսներ՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վճռականորեն արձագանքելու ցանկացած արտաքին սպառնալիքի։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031