Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենամեծ խնդիրը. սոցհարցում

«ASAL» հետազոտական ընկերությունը հունվարի 16-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տնտեսական վիճակի վերաբերյալ սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցմանը մասնակցել է 2000 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանք պատասխանել են «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության առջև ծառացած ամենամեծ խնդիրը» հարցին։ Նշվում է, որ տնտեսական ճգնաժամը, ցածր աշխատավարձերը և գնաճը շարունակում են առաջացնել հանրային վրդովմունք։

Հարցման մասնակիցների 21.5%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսության առջև ծառացած ամենամեծ խնդիրը բնակարանների ու վարձավճարների գնաճն է, 18%-ի կարծիքով սննդամթերքի գնաճը։ 12.2%-ը նշել է, որ խնդիրը բարձր ինֆլյացիան է, 5.4%-ը՝ էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի վճարների բարձրացումը, իսկ 5%-ի կարծիքով՝ տոկոսադրույքի բարձրացումը։

5%-ը պատասխանել է, որ տնտեսական անարդյունավետ կառավարումն է խնդիրը, ըստ 4.7%-ի՝ անգործությունը, 4.5%-ի` արտադրության դեֆիցիտը, 4.3%-ի՝ վառելիքի գների բարձրացումը, 3.6%ի՝ բարձր հարկերը։

Ըստ 3.5%-ի՝ Թուրքիայի տնտեսության ամենամեծ խնդիրն անգործունակությունն է, ըստ 3%-ի՝ կրթությունը, 2.2% պատասխանել է, որ խնդիր չկա, իսկ 2.5%-ը պատասխան չի տվել։

Տեսանյութեր

Լրահոս