Իսրայելում տագնապի ազդանշաններ են հնչել
Իսրայելի հարավում և կենտրոնում շարունակում են հնչել տագնապի ազդանշանները, քանի որ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակում երկրի ուղղությամբ, տեղեկացնում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ այն շրջանների բնակիչները, որտեղ հնչում են ազդանշանները, պետք է մնան ռմբապաստարաններում մինչև հաջորդ ծանուցումը, քանի դեռ հրթիռների խոցման աշխատանքները շարունակվում են։
Ըստ բժիշկների, Իսրայելի կենտրոնական և հարավային հատվածների ուղղությամբ Իրանի արձակած բալիստիկ հրթիռների համազարկերից հետո բնակելի տարածքներում հարվածների կամ ուղղակի վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել։
«Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ արձագանքում է ռմբապաստարաններ վազելիս ընկնելու հետևանքով թեթև վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին ահազանգերին։
ՑԱՀԱԼ-ի թիկունքի հրամանատարությունը հայտարարել է, որ շատ շրջանների բնակիչներ արդեն կարող են դուրս գալ ռմբապաստարաններից, սակայն պետք է շարունակեն մնալ դրանց մոտակայքում։



