Թենիսիստ Կարլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Կարլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում Կարլոս Ալկարասը մրցեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ: Մոտ 5,5 ժամ ձգված մրցախաղում Ալկարասը հաղթեց 5 սեթից հետո` 6:4, 7:6 (7:5), 6:7 (3:7), 6:7 (4:7), 7:5 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ կիսաեզրափակչում մրցելու են Նովակ Ջոկովիչն ու Յաննիկ Սինները: Այն կկայանա հունվարի 30-ին:
