Բաժիններ՝

Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում

Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղից դեպի Լեռնամերձ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածներում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս