Բաժիններ՝

Երևանում և մի շարք մարզերում սպասվում է մառախուղ

Հայաստանի տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 29-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Քյս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հունվարի 28-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում հունվարի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, փետրվարի 1-2-ը սպասվում է ձյուն։ Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է մառախուղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս