Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել
Հունվարի 25-ին, ժամը 03։24-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկին կից խորդանոցում (մոտ 35 քմ) հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։52-ին, մարվել՝ 04։52-ին։ Այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը։
