Բաժիններ՝

Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասից` հակամարտության կարգավորման համար. Պեսկով

Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասից,  պետք է դուրս բերվեն այնտեղից: Դա (կարգավորման) շատ կարևոր պայման է», – նշել է նա:

«Կան նաև այլ նրբություններ, որոնք մնում են բանակցությունների օրակարգում», – հավելել է Պեսկովը:

Գիշերը ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ամերիկյան պատվիրակությանը, որի անդամներն այնուհետև մեկնել են Աբու Դաբի՝ ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա աշխատանքային խմբերի եռակողմ բանակցությունների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս