Բաժիններ՝

Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ քննարկի անվտանգության հարցերը. Ֆրանսիայի ԱԳՆ

Եվրոպան պետք է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո որոշակի պահի Ռուսաստանի հետ քննարկումներ անցկացնի եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ղեկավար Ժան-Նոել Բարոն։

«Ամեն դեպքում, հենց Ուկրաինայում պատերազմի էջը շրջվի, հենց Ռուսաստանն իր համար նոր կողմնորոշիչներ սահմանի…., երբ ժամանակը գա, մենք, ակնհայտորեն, ստիպված կլինենք, երբ մենք ուժեղ լինենք, Ռուսաստանի հետ քննարկում անցկացնել եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ», – ասել է նա BFMTV հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան արձանագրել է Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հնչող ազդանշանները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ և դա համարում է արևմտյան երկրների դիրքորոշումների դրական զարգացում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս