Արցախում բնակվող 10 հայ և 1 ռուս տեղափոխվել են Հայաստան
Մինչ այժմ Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ «Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,–նշել է Թորոսյանը։
