ԵՄ-ն կավելացնի ներդրումները Գրենլանդիայում
Եվրամիության երկրները համերաշխություն են ցուցաբերել Գրենլանդիային և Դանիային և պլանավորում են ավելացնել ներդրումները կղզու տարածքում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Եվրոպան հաստատուն և միասնական կերպով համերաշխություն է հայտնել Գրենլանդիային և Դանիայի Թագավորությանը։ Արկտիկայում անվտանգության ապահովման աշխատանքները շարունակվում են։ Մենք կավելացնենք ներդրումները Գրենլանդիայում և արկտիկական պայմաններին պատրաստ սարքավորումների մեջ», – գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։
Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ն կխորացնի անվտանգության բնագավառում տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցությունը։
