Բաժիններ՝

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը գեներատորների և այլ սարքավորումների խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա՝ երկրի էներգետիկ ցանցում առկա ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խմբաքանակն ուղարկվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ Այն ներառում է 12 ցածր լարման արևային վահանակ, 11 գեներատոր և 27 000 մետր մալուխներ և լարեր։ Սարքավորումների ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիոն դոլար։

Ադրբեջանը մինչ օրս Ուկրաինային տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

2025 թվականի վերջից ի վեր Ուկրաինայում, մասնավորապես Կիևում և հարակից շրջանում, ռուսական զանգվածային հարվածների պատճառով սրվել են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը՝ ջեռուցման և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Կլիչկոյի խոսքով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս