Բաժիններ՝

Գրենլանդիայի վարչապետը կարգադրել է պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ռազմական ներխուժմանը

Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ հրահանգել է կղզու իշխանություններին և բնակիչներին սկսել պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ռազմական ներխուժմանը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Հնարավոր ցնցումներին պատրաստվելուն մարդկանց օգնելու համար կղզու կառավարությունը ստեղծում է աշխատանքային խումբ՝ բաղկացած բոլոր տեղական իշխանությունների ներկայացուցիչներից, ասել է Նիլսենը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կայացած մամուլի ասուլիսում։

Գրենլանդիայի կառավարությունը պատրաստվում է բնակչության շրջանում տարածել անհրաժեշտ գործողությունների հանձնարարականներ, այդ թվում՝ առաջարկելով, որ նրանք տանն ունենան հինգ օրվա պարենամթերք։

Հունվարի 20-ին Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներխուժի Գրենլանդիա, «դա պատերազմ կլինի, և մենք կկռվենք միմյանց դեմ»։

«Մենք գիտենք, որ ամերիկացիները մեզնից ուժեղ են, բայց մեր պարտքն է պաշտպանել մեր հողը և մեր ժողովրդին», – CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Յարլովը։

Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ թագավորությունը չի հրաժարվի Գրենլանդիայից, չնայած Թրամփի՝ դանիական տարածքն իր վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին բազմիցս արած հայտարարություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031