Բաժիններ՝

Դավոս մեկնող Թրամփի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Վաշինգտոն

Ինքնաթիռը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոս էր մեկնում՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին, վերելքից կարճ ժամանակ անց վերադարձել է Վաշինգտոնի մոտ գտնվող «Էնդրյուս» ավիաբազա։ Ըստ Սպիտակ տան՝ դա տեղի է ունեցել «փոքր էլեկտրական խնդրի» պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Boeing 747-ից Թրամփը տեղափոխվել է Boeing 757 ինքնաթիռ, որով էլ մեկնել է Դավոս առաջին թռիչքից շուրջ երկու ժամ անց։

Շվեյցարիայի Դավոս են մեկնել աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։ Մեկնելուց առաջ նախագահը լրագրողներին հայտնել էր, որ չգիտի՝ կոնկրետ ինչ սպասել Համաշխարհային տնտեսական համաժողով իր ուղևորությունից։

«Եվ այսպես, ես մեկնում եմ Դավոս։ Ես կարծում եմ, որ ուղևորությունը շատ հաջող է լինելու…. Սա հետաքրքիր ուղևորություն է լինելու: Պատկերացում չունեմ, թե ինչ տեղի կունենա», – ասել է ԱՄՆ ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս