Բաժիններ՝

Ռուսաստանը մշակելու է միգրացիոն ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության կիրառմամբ

Ռուսաստանը պատրաստվում է արհեստական բանականությունը կիրառել միգրացիոն ոլորտում ռիսկերի կառավարման համար։ Այս դրույթը ներառված է Ռուսաստանի կառավարության որոշման մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երկրի իշխանությունները նախատեսում են ստեղծել համապատասխան տեղեկատվական համակարգ։ Այն նախատեսվում է իրականացնել մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ պատասխանատու մարմին է նշված Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։ Աշխատանքի արդյունքներով պետք է պատրաստվի զեկույց և ներկայացվի կառավարությանը։

Այլ միջոցառումների թվում են՝ միգրացիոն ոլորտում իրավիճակային կառավարման համակարգի ձևավորումը, համացանցում անօրինական ծառայություններ և օտարերկրացիների համար կեղծ փաստաթղթեր առաջարկող ռեսուրսների որոնման և արգելափակման մեխանիզմների զարգացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031