Բաժիններ՝

Հիվանդանոցից կատարված գողության դեպքը բացահայտվել է

Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել:

Պարզվել է նաև, որ նա 30 տուփ դեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից: Իջևանի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031