Թաիլանդում շինարարական ամբարձիչն ընկել է գնացքի վրա. կա ավելի քան 20 զոհ
Թաիլանդում առնվազն 22 մարդ է զոհվել, շուրջ 80 մարդ՝ վիրավորվել մարդատար գնացքի վրա շինարարական ամբարձիչի ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել թագավորության մայրաքաղաք Բանգկոկից հյուսիս գտնվող Նախոն Ռաթչասիմայի նահանգում: Գնացքը, որում կար 195 ուղևոր և անձնակազմի անդամներ, ընթանում էր Բանգկոկ-Ուբոն Ռաթչաթանի երթուղով: Բախման հետևանքով շարժակազմը դուրս է ընկել ռելսերից և բռնկվել:
Թաիլանդի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բոլոր ուղևորները, այդ թվում՝ տուժած, դուրս են բերվել վագոններից։
