Բաժիններ՝

Գորիսում անչափահասների միջև ծագած վիճшբանությանը միջամտել են նրանց հայրերը․ կա վիրшվոր

Հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «քթոսկրերի կոտրվածք հարցականով, թիակի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Հարություն Զ․-ն է։

Պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցի 25/2 հասցեում գործող Հարություն Զ․-ին պատկանող «Հարություն Զաքարյան» Ա/Ձ համակարգչային խաղերի սրահում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Սյունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Յուրի Հ․-ի, 15-ամյա Ա․ Հ․-ի, 16-ամյա Ս․ Մ․-ի և Հարություն Զ․-ի որդու 17-ամյա Ա․ Զ․-ի միջև, որը շարունակվել է խաղասրահից դուրս, որին մասնակցել են նաև Հարություն Զ․-ն, Յ․Հ․-ի հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Հ․-ն և Ս․Մ․-ի հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Էրիկ Մ․-ն, որի ընթացքում Հարություն Զ․-ն փայտե մահակով հարվածներ է հասցրել Էրիկ Հ․-ին և Էրիկ Մ․-ին, ինչից հետո Էրիկ Հ․-ն վերցրել է մահակը, հարվածներ հասցրել նրա դեմքին՝ պատճառել քթի կոտրվածքներ, իսկ Էրիկ Մ․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս աջ թիակին՝ պատճառելով «թիակի կտրած-ծակած վերք աջից» մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031