Գյումրիում hրդեհ է բռնկվել «Լադա» մակնիշի ավտոմեքենայում
Այսօր Գյումրի քաղաքի Հարավ-արևելյան թաղամասում գտնվող տներից մեկի բակում «Լադա» մակնիշի ավտոմեքենա է այրվել, հաղորդել է shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
